* Դաշնակցությանն ատում են էթնիկ և քաղաքական թուրքերը։ Օրինակ՝ էթնիկ քուրդը նույնպես կարող է լինել քաղաքական թուրք և ատել Դաշնակցությանը։ Նույնը՝ էթնիկ հայերի պարագայում։ Էթնիկ հայ քաղաքական թուրքերից էր օրինակ Հալեպում ապրող Հակոբը, որ զբաղվում էր դաշնակցականների հանդեպ մատնությամբ և դավաճանությամբ։
* Այդ թուրքական ջիղը նա փոխանցեց իր որդուն՝ Լևոնին։ Վերջինս այնքան էր ատում Դաշնակցությանը, որ պատերազմի ժամանակ հրապարակում էր Արցախում կռվող հայերի, այդ թվում՝ դաշնակցականների թիվը, ապա խիստ «ժողովրդավարական» ձևերով արգելում էր այդ կուսակցության գործունեությունը և արտաքսում առաջնորդին։ Նա այնքան էր ատում Դաշնակցությանը, որ Ծիծեռնակաբերդում ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացման ժամանակ ոչ թե թուրքերին էր մեղադրում, այլ Դաշնակցությանը՝ իբր ժողովրդին զինաթափելու մեջ։
* Դավաճան Հակոբի տղա Լևոնի ատելությունն այնքան մեծ էր Դաշնակցության ու Հայ Դատի հանդեպ, որ հավատարիմ իր հոգևոր հայրերի ավանդին՝ նա կերտեց ամիրայական-էֆենդիական հակաՀայաստանյան խավ Հայաստանի սրտում։ Այժմ այդ խավն է իշխանության։
* Ես երկար տարիների առողջություն եմ մաղթում Լևոնին։ Թող ապրի այնքան, մինչև իր կողմից ատելի ղարաբաղցիների ասած՝ «լու տըռնա, պատան կենա», որպեսզի հասցնի տեսնել իր կողմից այդքան ատելի մեր սիրելի Արցախի վերաազատագրումը և իր կողմից այդքան ատելի մեր սիրելի հայոց փառքի վերականգնումը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/pfbid0t2ECpUredwAruB9hedvcgTDmViE1TDfHpQi6dbqQAjV5pgao9cQkTDDBwJRD7gGQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել