Քանդված ու կապիտուլացված երկրի իշխանության ներկայացուցիչ վահան քերոբյանը Financial Times-ի fDi Intelligence ծառայությանը տված «Հայաստանի վերածումը տարածաշրջանային Սիլիկոնային հովտի» վերնագրով հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի տնտեսության արագ վերականգնմանը հետհամաճարակային շրջանում և ներդրումային միջավայրի բարելավմանը։
Հանրությանը հերթական ստերով կերակելուց բացի, այս իշխանությունները ուրիշ ոչինչ չեն անում, օրինակ, երբ բանկային խոշոր գործարքները ժողովրդին ներկայացվում են իբրև ներդրումներ։
Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում այս նյութին կից տեղադրվել է Հայաստանի քարտեզը` այսպես կոչված անկլավներով, որին զուգահեռ մեջբերված է նրա հարցազրույցից հատված. որոշեցինք կտրուկ բարելավել մեր ներդրումային աջակցության համակարգը և թվայնացնել որոշումների կայացման գործընթացը՝ երկիր բերելով ավելի շատ ներդրողների։
Այս քարտեզից պարզ է դառնում, որ դավաճանների կտրուկ գործողությունների արդյունքում հայկական գյուղերը կտրուկ փոխվել են ադրբեջանականի։
Պետք է սթափվել ու հասկանալ, որ անվտանգային համակարգը քանդած, նույն փորձը այլ ոլորտներում կիրառող իշխանությունները ամեն ջանք գործադրում են ՀՀ-ն փոքրացնելու ուղղությամբ և դա ոչ միայն մարդկային, այլև տարածքային առումով։ Ադրբեջանի առաջ քաշած պայմաններով առաջնորդվող, արևմտյան փաստաթղթի, դեմարկացիայի և դելիմիտացիայի կողմնակից իշխանությունների գործունեությունն ուղղված է հայի և Հայաստանի դեմ։
Այսօր, ցավոք, դեռ իշխանության են այս մարդիկ, որոնց համար ոչ մի արժեք չունի հայկական հողը, այս մարդկանց հանցավոր գործունեության/անգործության պատճառով փակ է Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը և որի պատճառով 120.000 բնակիչ շրջափակման մեջ է։
Հ.Գ Ձեր պատկերացումներն ու հրապարակված քարտեզներն իրականություն չպե’տք է դառնան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid022SWKuNduYFyU85xa31TtcoBvEPNhDiR912J4F99wJ3gGqezAgfPmsfCLNz25VDHhl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել