Գալուստ Սահակյանը մշտապես տարբերվում է իր ուշագրավ հայտարարություններով` ի՞նչ է նշանակում «քաղաքական կապիտալի պակաս է զգացվում» արտահայտությունը, իսկ այդ ե՞րբ թույլ տվեցին քաղաքական կապիտալին ձևավորվել, որ հիմա էլ պակաս չզգացվեր... Ինչպե՞ս կարող է քաղաքական կապիտալ ձևավորվել այն պայմաններում, երբ բոլորը կամ պետք է իշխանամետ լինեն, կամ էլ իշխանամետության տարրերով ընդդիմադիր... Ո՞վ կարող է ասել` ո՞րն է իշխանությունը, և ո՞րը ընդդիմությունը, ինչպե՞ս տարաբերակել նրանց, մի՞թե միայն ընդդիմադիր ելույթներով և ի շահ իշխանական այս կամ այն թևի պահանջների բավարարման անկցկացվող բողոքներով... Ամենևին էլ զարմանալի չէ, որ քաղաքական կապիտալի պակաս պետք է զգացվի, քանզի արդեն քսան տարուց ավել է` քաղաքական էլիտան բացարձակ փակ է դարձել իրոք նոր և թեկուզ այլ կերպ մտածող տարրեր ներգրավելու համար... Արդեն քսան տարի է` նույն մարդկանց ենք տեսնում տարբեր պաշտոններում...
Կից նյութը՝ այստեղ