Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը զարմանում է, որ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը Արցախի հարցում պրոթուրքական դիրքորոշում ունեն։ «Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն». ասել է այսօր Վարդանյանը։
Այ եթե ժամանակին Ռուբեն Վարդանյանը արձանագրեր ու պայքարեր թուրքամետների դեմ, ապա այսօր միջանցքի փակման խնդիր հավանաբար չէինք ունենա։
Բայց էլի ուշ չէ։
Այսօր 19:30-ին լինելու եմ Ազատության հրապարակում։ Նախատեսվում է ինքնաբուխ հավաք ի պաշտպանություն Արցախի։
Մասնակցելու եմ միայն բուն հավաքին, որևէ դեսպանատան դիմաց քայլերթին չեմ մասնակցելու։ Քանի Հայաստանում կապիտուլյանտներն են իշխանության, ոչ մի դեսպանատուն որևէ կերպ մեզ չի կարողանա օգնել, եթե նույնիսկ այդպիսի ցանկություն լինի (զոր օրինակ Իրանի համառ ջանքերը ՀՀ հետ նոր որակի հարաբերություններ սկսելու, որոնք արժանի պատասխան չեն ստանում)։ Ավելին՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունն է արել ամեն ինչ, որ Արցախը նորից դիտարկվի Ադրբեջանի մաս, իսկ մեր բանակը լքի Արցախը։
Մինչև չունենանք ազգային իշխանություն, ոչինչ չի ստացվելու։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid0BSy4QTGamsJWPvVhqcJihqG1hDyXobT68YJbyPjsNLu9NdDtyntgVdRg5ZSG7cqbl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել