Օրեր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել էր Լոնդոն՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ խորհրդակցելու։ Նույն օրը ադրբեջանցի էկոլոգները և բնապահպանները փակեցին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Այսօր, երբ ճանապարհի ապաշրջափակման հետ կապված իրավիճակը գրեթե հանգուցալուծված է, Հայաստան է ժամանել MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը և հանդիպել նիկոլի հետ:
Ըստ իմ վերլուծության, Մուրի Հայաստան գալն ունի երկու նպատակ. առաջինը՝ իրենց ուզածով չի ընթացել, երկրորդը՝ Մուրը եկել է անձամբ ցուցումներ տալու, քանի որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դժգոհել է նիկոլից, ասել է թե՝ չի կատարում խոստումները: Կա ևս մեկ այլ տարբերակ, բայց դրա մասին ես չեմ խոսի...
Պետք է զգոն լինել, քանի որ նման ֆիգուրի հայտնվելը Հայաստանում լավ բանի չի բերելու և նշանակում է մեկ բան՝ սադրանքները շուտով կշարունակվեն. հավաքական արևմուտքը իր նպատակից երբեք կանգ չի առնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0sLuefAkn2exTCY53fqLqUHqmqwEENX2vrLJ8cb8NmVS5VUhKTnB3SWtmveSz5jwUl&id=100088490974353
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել