Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն է ցինիկ հայտարարությամբ հանդես եկել՝ հավաստիացնելով, թե «ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում» Ադրբեջանի կողմից բնական գազի ենթադրյալ դադարեցման մասին հայտարարությունները իբր կեղծ են: «Եթե խնդիր կա, պետք է հետաքննել ու շտկել։ Ադրբեջանը ոչ մի խնդիր չի ստեղծել… եթե կապ լիներ տեղի բնակչության և պետական կառույցների միջև, ապա հարցը ժամանակին կլուծվեր։ Հայերը խուսափում են շփվել ադրբեջանական կողմի հետ՝ դրամատիզմը մեծացնելու համար»,-մասնավորապես՝ ասել է թուրքը:

Հասկանալի է, թե ինչ նպատակով է Բայրամովը նման հայտարարությամբ հանդես եկել. նա փորձել է բոլորին խաբել, թե իբ Բաքուն Արցախն ու արցախցուն հավասար աչքով է նայում՝տարբերություն չդնելով նրանց ու ասենք Իլհամի ազգակիցների միջև: Բացի այն, որ ցինիկաբար հերքել է Բաքվի անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ արցախցիների, երբ, փաստորեն, ֆաշիստներին հատուկ վարք է դրսևորել Իլհամը՝ խախտելով գրված ու չգրված օրենքները, դեռ մի բան էլ մեղքը բարդել է արցախցիների վրա՝ նրանց մեղավոր հռչակելով ստեղծված իրավիակի համար.ա՛յ եթե ընդունեին Բաքվի գերիշխանությունն ու հնազանդվեին, ոչ միայն գազի խնդիր չէին ունենա,այլև անմիջապես կդառնային չաղ ու բախտավոր:

Ադրբեջանը երբեք հենց այնպես ոչինչ չի ասում ու չի անում: Այս դեպքում էլ թակարդ կա լարված, իսկ գերնպատակը Արցախի ժողովրդին Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ դնելն է՝ կտրելու Հայաստան-Արցախ կապերը քոքից: Բաքուն ի վերջո կարող է ոչ միայն էժան, այլև նույնիսկ լրիվ ձրի գազ առաջարկել արցախցիներին, իսկ եթե ստանա մերժում, որպես իրավիճակի մեղավոր մատնացույց անել հենց հայերին. միջազգային իրավունքի տեսանկյունից, որին Բաքուն շատ է սիրում հղում կատարել, Ադրբեջանը կարող է ճիշտ համարվել. իր տարածքն է, ինքն էլ ցանկանում է ու նույնիսկ պարտադրում է օգտվել իր գազից, ու չնայած արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, բայց այդ հանգամանքը դժվար թե որևիցե դեր խաղա, ավելին՝ Բաքուն իր այդ քայլով կփորձի ստեղծել պարարտ հող՝ հպատակեցնելու արցախցիներին հենց փատաթղթի ուժով՝առաջարկելով կա՛մ անտանելի պայմաններից դրդված արտագաղթել, կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն ու ջերմանալ SOCAR-ի գազով:

Նիկո՞լն է դեմ կագնելու, երբեք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել