«Որպեսզի նպատակները դառնան ամբողջական, առաջին հերթին մեր երկրոմ մենք պետք ա լինենք համերաշխ»,-հայտարարել է Անդոնը՝ տրտնջալով ընդդիմությունից, թե իրենց փորձերը՝ այդ մասին խոսելու, հանգեցրեցին ընդդիմության կողմից Կառավարության շենքի մոտ հակակառավարական ցույցի այն դեպքում, երբ խնդիրն Արցախին վերավերող խնդիր էր:

Անդոնն ընդդիմությանը, փաստորեն, մեղադրել է ստեղծված իրավիճակում հականիկոլական ցույց կազմակերպելու համար այն դեպքում, երբ երեկվա ցույցը, ըստ էութան, չուներ ներքաղաքական բնույթ, այլ ընդամենը մպատակ ուներ՝ բարձրաձայնելու արցախահայերի աղետյալ վիճակի մասին, եթե կուզեք, միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Արցախի շուրջ կատարվողին, փաստելու, որ հայստանցիներիս համար մեկ չէ, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ:

Անդոնը կո՞ւյր է, թե՞ տհաս: Նա թերևս հրաշալի մանիպուլյատոր է, որ կարողանում է ցանկացած բան մատուցել իրեն ձեռնտու ռակուրսով: Այս դեպքում իրեն ձեռնտու է, որպեսզի հանրությունը չիմանա իրականությունը, այլ մարդիկ կարծեն, որ ստեղծված իրավիճակում անգամ ընդդիմության ուշքնումիտքը իբր աթոռն է, այլ ոչ թե ազգի գլխին կախված գոյութենական վտանգի չեզոքացումը:

Անդոնի կողմից իրականության այսօրինակ այլասերումը, իհարկե, բացատրելի է. մի կողմից՝ նա լուծում է ներքաղաքական խնդիր՝ իր արևին վարկաբեկելով ընդդիմութանը, մյուս կոմղից՝ ուղերձ է հղում աշխահին, որ Արցախի շուրջ իրավիճակով բնավ անհանգստացած չեն ո՛չ հանրությունը, ո՛չ էլ քաղաքակնա ուժերը՝ ապավինելով Նիկոլի բարի կամքին՝ նպատակ ունենալով նսեմացնել Արցախում կատարվողի նշանակությունը Հայաստանի համար:

Կզարմանայինք, եթե Անդոնը գոնե այս անգամ ի ցույց չդներ իր թրքությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել