Ջրերը պարզվում են

Օրերն անցնում են,իսկ դրանց հետ մեկտեղ անցնում է նաև Իլհամի կեղծավորության նոպան՝ աստիճանաբար «պարզեցնելով ջրերը»:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» առաջ են քաշել նոր պահանջներ՝ փոխելով սեփական ցանկությունների բնույթը:

1.Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված է ռուս խաղաղապահ զորակազմը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից:

2.Վերականգնել վերահսկողությունը Ադրբեջանի բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական սահմանային ծառայության, Պետական մաքսային կոմիտեի նկատմամբ՝ խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում:

3.Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, ստեղծել Պետական սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի առանձին անցակետեր։

Թե ինչ արձագանք կստանան «բնապահպանների» այս պահանջները, թերևս ցույց կտա ժամանակը, բայց եթե մեկ բառով փորձենք սահմանել սրանց ուզածը, ապա պետք է արձանագրենք, որ Բաքուն խնդիր է դրել՝ ստանալու Ստեփանակերը, սեփական իշխանությունն ամբողջությամբ տարածելու Արցախի՝մազապուրծ եղած հատվածի վրա, կտրել Հայաստան-Արցախ կապը, ստեղծել պայմաններ Արցախի վերջնական հայաթափման համար, շանտաժով ստանալ «Զանգեզուրի միջանցքը»: Ընդ որում՝ տվյալ պարագայում աչք է ծակում Բաքվի նուրբ մոտեցումն այս խնդրին. խոսք է գնում ոչ թե ռուս խաղաղապահների փոխարեն վերահսկողություն սահմանելու, այլ նրանց հետ միասին այնտեղ իշխելու մասին, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն խուսափում է ռուսների հետ հակամարտութան մեջ մտնելուց՝ առաջարկելով այսպես ասած փոխադաձ ընդունելի պայմաններ, ինչը կարող է վկայել նաև այն մասին, որ այս պահանջները նախապես համաձայնեցված են Մոսկվայի հետ:

Կարճ ասած՝ Նիկոլի երազանքը կատարվում է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել