Պայմանավորված Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակով՝ Սյամոյի «Միասնական հայրենիքը» մի «շպարգալկա» հիշեցնող հայտարարություն է տարածել՝ իբր հուշելով այն քայլերը, որոնք պետք է անեն ժողովուրդը, Հայաստանի ու Արցախի քաղաքակն վերնախավերը և այլն:

Սյամոն սովորություն ունի առիթ-անառիթ իրեն հիշել ստիպելու ու հընթացս մեծ ստրատեգ կամ մտքի գիգանտ ներայանալու՝ միամիտների մոտ գուցե տպավարություն ստեղծելով, թե իբր իր մոտ են խնդիրնելի լուծման բոլոր բանալիները: Բայց հարց է ծագում՝արդյոք Սյամոն ունի՞ բարոյական իրավունք՝ ծպտուն հանելու այն բանից հետո, ինչ որ դրեց Արցախի գլխին՝ ասենք Աննա-Էրատտոյի հետ ձեռք ձեռքի տված բունկերից բունկեր տեղափոխվելով: Ախր այսօրվա այս աղետալի վիճակը, այս համազգային ողբերգության մասշտաբը հետևանք են հենց Սյամոյի՝ Արցախի դեմ հյուսված դավադրությանը մասնակից դառնալու, ախր Սյամոն սեփական ձեռքերով է արցախցիներին հանձնել թշնամու ողորմածությանն ու վայր դրել «հերոսի մանդատը»՝ ինքն իրեն նոր՝ իրեն շատ ավելի հարազատ կերպարի մեջ մտցնելով՝մանիպուլյատորի:

Որպեսզի մեկի խոսքն այս կամ այն իրավիճակում ունենա արժեք, նախ պետք է դիտարկել այդ մեկի թողած հետագիծը: Երբ արցախյան առաջին պատերազմում փայլուն հաղթանակ կերտածներց մեկը երկրորդ պատերազմում զգետնում է իր վաստակը՝ հոժարակամորեն փողի դիմաց մասնակցելով Նիկոլի արկածախնդրությանը, դժվար է դառնում այդ մեկի կոչերը բանի տեղ դնելը, քանզի դրանք անիմաստ մարդկանց նույնքան անիմաստ լոլոներից բացարձակապես ոչնչով չեն տարբերվում:
Լռելն էլ է շնորհք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել