
Ինչպես գրում է Daily Mail-ը, ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև «տրանսգենդեր երեխաների պաշտպանության» անհրաժեշտության մասին։
«Սերը սեր է, իրավունքները իրավունքներ են, արդարությունը արդարություն է: Սրանք հիմնարար բաներ են, որոնք կարևոր են ամերիկացիների համար», - ասել է Բայդենը:
Օրենքի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան սիզամարգում։ Բայդենը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի անդամներին, որոնք ներգրավված են եղել օրենքի մշակմանը: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը ճանաչում է նաև միջռասայական ամուսնությունները, որոնք արգելվել են ամերիկյան պատմության ինչ-որ պահի։
Բայդենն ասել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանը ծայրահեղությունների գիրկնէ ընկել՝ թույլ տալով գնահատական տալ, որը հանգեցրել է տվյալ օրենքի ընդունման անհրաժեշտությանը:«Կոնգրեսն արձագանքում է, քանի որ ծայրահեղության գիրկն ընկած դատարանը միլիոնավոր ամերիկացիներից խլել է կես դար գոյություն ունեցող իրավունքը»,- ասել է նա։
Բայդենը հանդես է եկել նաև ի պաշտպանություն «տրանսգենդեր երեխաների»: Ըստ նախագահի՝ նրանց իրավունքները վտանգված են նահանգային օրեն համար, որոնք երեխաներին սեռափոխության ծառայություններ են մատուցում:
«Մենք պետք է պաշտպանենք այս երեխաներին, որպեսզի նրանք իմանան, որ իրենց սիրում են, մենք նրանց կողքին ենք և ասենք, որ նրանք կարող են գտնել իրենք իրենց»,- ասել է Բայդենը։
Օրենքի ստորագրումը հեռարձակվել է դեկտեմբերի 14-ին Սպիտակ տան կայքում։ Օրենքի տեքստի համաձայն՝ այն կերաշխավորի միասեռ ամուսնությունների ճանաչումը դաշնային մակարդակով։ Բացի այդ, յուրաքանչյուր նահանգի կարգադրված է ճանաչել նման ամուսնությունները որպես օրինական, նույնիսկ եթե միասեռ ամուսնություններն արգելված են տվյալ նահանգումԼ Նշվում է, որ այս օրենքը չի ստիպում յուրաքանչյուր նահանգի թույլատրել միասեռ ամուսնություններն իր տարածքում և որևէ կերպ չի արգելում նահանգի սահմանափակումներ դնել նման միությունների կնքման վրա։
Նոր օրինագիծը նախաձեռնվել է այն մտավախությունների պատճառով, որ ԱՄՆ Գերագույն դատարանը կարող է չեղարկել իր 2015 թվականի որոշումը, որը երաշխավորում է միասեռ ամուսնությունների իրավունքը երկրում՝ թողնելով այդ որոշումը յուրաքանչյուր առանձին նահանգի հայեցողությանը:













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել