Ավինյան Տիկոն որոշել է առիթը բաց չթողնել ու Արցախում առաջացած հումանիտար լրջագույն ճգնաժամի ֆոնին ինքնափիառվել՝ մոտավորապես այն նպատակներից ելնելով, որոնք նրան ստիպեցին քարուքանդ անել Երևանի պատմամշակութային մեծ արժեք ունեցող շենք-շինությունները՝ դրանցից լույսեր կախելով:

Մասնավորապես՝ «ավետելով», որ սա բնավ վերջին փորձությունը չէ, որի միջով մենք անցնելու ենք՝ Ավինյան Տիկոն միաժամանակ խնդիրների լուծման բանալին նշմարել է միասնականության մեջ: «Մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում: Մնացե՛ք հաստատակամ և մեր հանդեպ հավատով»,-մասնավորապես՝ հորդորել է Ավինյան Տիկոն «Ֆեյսբուքում»:

Տիկոյի շաբլոն գրառումը հավելյալ պարզաբանման կարիք ունի: Օրինակ՝ հարց է ծագում՝«Մեր հանդեպ հավատով»-ի տակ ո՞ւմ նկատի ունի Տիկոն, արդյոք իրեն ու թիմին չէ՞, որ ակնարկում է ծածուկ կերպով՝ իրավիճակից որպես ելք ներկայացնելով իրենց քաղաքական թիմի հանդեպ համաժողովրդական անսասան հավատն ո վստահությունը՝ նկատի ունենալով այն, որ դրան նախորդած հատվածում կոչ է անում միասնականության: Իսկ թե ինչ նկատի ունի ցանկացած ՔՊ-ական «միասնություն» եզրույթի տակ, հայտնի է բոլորին. սրանք որպես համախմբող առանցք բացառապես իրենց են դիտարկում՝ Նիկոլի վերաբերյալ հնչող քննադատությունները համարելով՝ պառակտիչ, ազգադավ ակտ:

Հարց՝ Ավինան Տիկոյին՝ 4 տարի է՝ հայ ժողովուրդը կամ գոնե հայաստանյան հանրութան զգալի հատվածը վստահել է Նիկոլին, ի՞նչ է ստացել: Ստացել է լաց, հայրենիքի կորուստ, մի քանի անգամ մեծացած «Եռաբլուր», աղքատություն ու այս ամենի ֆոնին՝ զահլա տանող դեմագոգիա: Հաջորդը լինելու են արցախահայության ցեղասպանությունն ու Սյունքի կորուսը, եթե թուրքերը միանգամից Երևանից չսկսեն: ՔՊ-ի շուրջ համախմբվելու իմասը ո՞րն է, որ Ավինյան Տիկոն քաղաքապե՞տ դառնա…

Եթե միասնականություն, ապա բացառապես երկու օրակարգային հարցերի շուրջ՝ արցախյան հիմնահարցի ու Հայաստանում իշխանափոխության. սա է բանալին՝ հայ ժողովրդի աաջ ծառացած գոյաբանական խնդիրների լուծման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել