Հարցին՝ եթե միջանցքը փակեն, հայ սահմանապահները կմիջամտե՞ն, Մելքոնյան Գագոն պատասխանել է. «Չէ, ոնց կարող ենք խոչընդոտել, մենք ի՞նչ գործ ունենք Լաչինի հետ, որ խառնվենք, էդ ռուսների գործնա արդեն, մենք էդ դաշտում միջամտելու իրավունք չունենք, հենց միջամտենք, կգան մեզ կհասնեն… Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն էդ ժողովրդին»:

Մելքոնյան Գագոն,իհարկե, արտահայտել է ոչ միայն իր, այլև նիկոլական Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Գուցե ֆորմալ առումով Գագոյի խոսքերը տրամաբանական հնչեն՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի արդյուքներն ու Հայաստանի թուլացած վիճակը, բայց հարց է առաջանում՝ եթե բանը հասնի ոչ միայն հումանիտար տոտալ աղետի, որի նախանշաններն արդեն այսօր կան, այլև ադբեջանցիները, նույն Արևմուտքի հորդորով թքելով ռուսների հեղինակության վրա, Արցախի ժողովրդի դեմ յաթաղանը գործի դնեն, ՀՀ-ն կողքից դիտորդի կարգավիճա՞կ է որդեգրելու ու հանգիստ հետևի, թե ինչպես են ցեղասպանում արցախահայերի՞ն:

Արցախյան առաջին պատերազմը եղավ այն պատճառով, որ Արցախի ու ադրբեջանահայերի շուրջ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ Հայաստանը որդեգրեց ու դրսևորեց կոնկրետ կեցվածք՝ փրկելով արցախահայերին ջարդից: Հիմա, փաստորեն, Ադրբեջանը գնում է Արցախի լիակատար ոչնչացման ուղղությամբ՝ հագուրդ տալով արտաքին ուժերի ցանկություններին, փորձելով առիթն օգտագործել ու ասենք հետևել Դավութօղլուի տված վերջին խորհրդին՝ Հայաստանից ամեն հնարավորը պոկելուն առնչվող:

Գագոն իրեն գեներալ է անվանում, ժամանակին էլ էրեխեքի տրուսիկնեից լավ հաց է քամել, կերել-հղփացել: Հարց է ծագում՝ բա «գեներալ» հորջորջվողը էսքան «ցռան Վերգո» կլինի՞, էսքան մորթապա՞շտ: Բա եթե դուխներդ էսքան էր, ա՛յ «լոթիներ», բա ինչո՞ւ Ադրբեջանի հետ պատերազմի բռնվեցիք ու բանակը ոչնչացրեցիք, թե՞ հատուկ արեցիք, որ կարողանաք մարսել Արցախի կորուստը՝դրա մեղքը բարդելով ասենք «Ֆեյսբուքում» կոպեկներով ինֆորմացիա ծախող ինչ-որ հարիֆների վրա…

Հայաստանը պետք է գնա ցանկացած քայլի՝ կանխելու Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, որի մասին, ի դեպ, երեկ խոսել էր նաև Մելքոնյան Գագոյի թուրք շեֆը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել