Դեկտեբերի սկզբին Հայաստանին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կոչ հնչեցրած ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը «ՀՈԴՎԱԾ 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը հույս է հայտնել, որ ՍԴ-ն կմիանա իրենց՝ ՀՀ-ում խտրականության դեմ օրենքի ընդունման գործում: «Մենք պետք է ընդգծենք այն հանգամանքը, որ չենք կարող անհատական մարդու իրավունքներից առանձնացնել կամ ծաղկաքաղ անել նրանցից, որոնք մեզ դուր են գալիս և անտեսել մյուսները…»,-մասնավորապես՝ հայտարարլ է ծաղկաքաղին դեմ ԵՄ դեսպանը:

ԵՄ դեսպանի ուղերձը չափազանց թափանցիկ է. եթե Հայաստանն ուզում է ինտերգրվել եվրոպական ընտանիքին, ապա պետք է ծիրանագույնը փոխի երկնագույնով, իսկ հույսերը, թե կարող է կրկնվել ասենք Հունգարիայի օրինակը, այսինքն՝ հանդես գալ ավանդական արժեհամակարգի պաշտպանության դիրքերից, բայց մնալ արևմտյան մեծ ընտանիքում, սին են:

Բայց ամենաուշագրավը Վիկտորինի՝ Հայաստանի գունափոխության հարցում ՍԴ-ին ապավինելն է՝ կառույց, որը թերևս ամենաշատն է բռնաբարվել «դեմոկրատ» Նիկոլի կողմից: Բոլորն էլ հիշում են ու շատ լավ գիտեն, թե ինչ է արել Նիկոլը Հրայր Թովմասյանի հետ՝ մի կողմից քաղաքական իշխանության հավերժացման ու դրան լեգիտիմության շղարշ տալու նպատակով, մյոս կողմից՝ երաշխավորելու հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական կնքվելիք հնարավոր պայմանագրերի վավերացումը նույնիսկ այն դեպքում, եթե դրանք լինեն հակասահմանադրական, հակասեն Անկախության հռչակագրի դրույթներին և այլն: Վերջիվերջո պատահական չէ, որ ՍԴ դատավորներն այսօր մինչև 3000 դոլար աշխատավարձ են ստանում. պրակտիկան ցույց է տալիս, որ կուշտ փորով Նիկոլի թելը թելելն ավելի լավ է ստացում:

Հիմա Վիկտորինը, փաստորեն, հավելյալ պահանջ է առաջ քաշում՝ աչք փակելով «նոր» Հայաստանում ժողովրդավարության բռնաբարման վրա, և դա ԼԳԲՏ համայնքի համար Հայաստանը դրախտ սարքելն է: Նիկոլը կարող է հավերժ մնալ երկրի ղեկավար, եթե ի թիվս այլ կործանարար բաների Հայաստանը նաև գոմիկանոց սարքի:

Սարքելը՝ կսարքի, բայց ինչպե՞ս դրան կարձագանքի ժողովուրդը՝ ահա ամենամեծ հարցը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել