Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներկայում ղեկավարում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ցածրաստիճան գործակալը։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։

Հետախուզության ղեկավարը IRNA-ին ասել է, որ Մակրոնը պայքարել է իր ներքին քաղաքականության ձախողումը թաքցնելու համար՝ Իրանի նկատմամբ մի շարք ագրեսիվ դիրքորոշումներ ընդունելով: Նա ասել է, որ եվրոպական այլ տերություններ, այդ թվում՝ Գերմանիան, նույնպես դառնում են ԱՄՆ-ի խոսափողը, երբ խոսքը վերաբերում է Իրանին։

«Սա նշանակում է, որ ամերիկացիները պատանդ են վերցրել Եվրոպան, մասնավորապես՝ Ֆրանսիան և Գերմանիան»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ եվրոպական տերությունները կորցրել են Վաշինգտոնից անկախության իրենց ավանդական զգացումը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի արժեքը վճարվում է եվրոպացի և հատկապես գերմանացի և ֆրանսիացի հարկատուների գրպանից, և սա դեռ Եվրոպայի համար պատերազմի հետևանքների սկիզբն է։

Խաթիբն ասել է, որ Իրանը փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են, որ Միացյալ Նահանգներն օգտագործել է իր ազդեցությունը Պարսից ծոցի արաբական երկրների վրա՝ խանգարելով նրանց շահավետ զենքի և առևտրային գործարքների մեջ մտնելը եվրոպացիների հետ:

Նա նաև ասել է, որ Իրանի նկատմամբ Մակրոնի կոշտ դիրքորոշման վրա ազդել է Թեհրանի կողմից ֆրանսիական հետախուզության երկու սպաների կալանավորումը:

Իրանի հետախուզության նախարարը նշել է, որ երկու սպաներն Իրանում գաղտնի առաքելություն են ունեցել՝ հավելելով, որ Թեհրանը կարող է ավելի շատ մանրամասներ բացահայտել առաքելության մասին, եթե Ֆրանսիան շարունակի թշնամաբար տրամադրվել այդ երկրի նկատմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել