
Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի դատարանն Ադրբեջանի քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկերոջը՝ Սուբխան Գուլիևին, դատապարտել է 8 տարվա ազատազրկման։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նրանք մեղավոր են ճանաչվել առևանգման, խուլիգանության և զենք-զինամթերք պահելու համար։
Ադրբեջանցիները կալանավորվել են 2021 թվականի հունիսին՝ Կիևում։ Հաղորդվում է, որ նրանք բռնություն են կիրառել Իսպանիայի՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/12/07/azerbaijanis/3869725
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել