Մեկնաբանելով իր՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը, կնքելով զինադադարի պայմանագիրը, դարձավ օկուպանտ՝ Աղազարյան Հովիկը հայտարարել է, թե Արցախին ցուցաբերած աջակցությունը չետք է ներկայացվեր որպես պետական քաղաքակնություն՝ Հայաստանի կողմից: «Որովհետև աշխարհը էդ երկու սկզբունքներով ա շարժվում՝ տարածքների ամբոջականություն և սահմանների անձեռնմխելիություն: Երբ որ Հայաստանը ստորագրեց որպես կողմ էդ զինադադարի փաստաթուղթը, փաստորեն, վկայեց՝ ինքը ոչ թե որպես միջնորդ ա ստորագրում, այլ որպես կողմ ա ստորագրում՝ հակամարտությանը, ինչը և Արցախի դուրս գալը բանակցությունների գործընթացից մեզ կանգնեցրեց շատ խնդիրների առաջ…»:

Հովիկի՝ սեփական ադրբեջանահաճո հայտարարությունների յուրատեսակ այս մեկնաբանությունը կարելի է թանգարանային նմուշ համարել, որ իսկապես արժե հավերժացնել՝ հետագա սերունդներին ցույց տալու, թե ինչ կարգի դեգեներատներով է լցված եղել հայկական խորհդարանը Նիկոլի կառավարման տարիներին:

Արժե՞, արդյոք, երկար-բարակ լեկցիա կարդալ, թե որքան անհեթեթ է ստացվել Հովիկի բացատրությունը, թեևս ոչ, բայց մի հարց չտալ ուղղակի չենք կարող՝բա ազգերի ինքնորոշման իրավունքը,ա՛յ ընկեր,ո՞վ է դա չեղարկել, դո՞ւ, թե՞ շեֆդ:

Չեղակել է Ալիևը, Հովիկն ու շեֆն էլ հիմա դա հաստատում են, հաստատում են, որ Արցախի թեման փակեն, անցնեն Հայասանի կործանամն հաջորդ արարի բեմադրմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» հանձնմանը՝ «խոսացած» պատերազմով՝ թակարդը գցելու ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը, որ վերջապես կյանքի կոչվեն պանթյուրքական ծրագրերը, որի կատարածուներն են հովիկազաղարյաններն ու Նիկլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել