ԿԳՄՍ նախարար Դումանյան Վահրամն է արձագանքել այդ մտահոգություններին՝ ասելով. «Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստով դա չի քննարկվում, իսկ քաղաքապետարանը պարտավորված է, և վստահ եմ, որ կանի, կվերակագնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»:
Առաջին անգա՞մ է Հայաստանը Նոր տարի նշում: Մարդկության հետ եկել, մարդկության հետ էլ գնալու է այդ տոնը, և դժվար է մտաբերել, թե է՛լ որ իշխանությունների օրոք է, որ տոնախմբության անվան տակ քաղաքապետարանը նման մասշտաբների վնաս է հասցրել քաղաքին՝ փորձելով իբր լուսավորել քաղաքը: Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ տարիների արդեն երկու տարի է՝ ո՛չ քաղաքի, ո՛չ էլ երկրի տրամադրությունը բնավ տոնական չէ այն ամենի պատճառով, ինչ որ Նիկոլը բերեց երկրի գլխին:
Դումանյան Վահրամի համար, իհարկե, ամեն ինչ ժանանակավոր է, նրա համար չկան հավերժական արժեքներ, ու քանի որ չկան, չկա և դրանց համար անհանգստանալու անհրաժեշտություն, չկա անհրաժեշտություն ինչ-որ բան քննարկելու, գնահատելու ու հետո միայն իրագործելու: Ի՞նչ կարևոր է, թե վահրամդումանյաններից հետո ինչ կլինի քաղաքի ու երկրի հետ. կարևորը ներկան է, իրենց փորն ու աթոռը:
Հաստատ Ավինյան Տիկոյի տխմար մտահղացումն է. չիմանալով՝ է՛լ ինչ անի, որ ժամանակից շուտ սկսած քարոզարշավն իր հաղթական ավարտին հասցնի, ընկել է շենք-շինությունների ջանին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1057
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել