Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանին, որպես պետություն չի դիտարկում, իսկ Հայաստանին առնչվող հարցերն ինքը կքննարկի Ռուսաստանի հետ։ Այդ հայտարարությունից հետո Իլհամ Ալիևը հրաժարվել է դեկտեմբերի 7-ին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նոյեմբերի 26-ին (ՀԱՊԿ գագաթաժողովից հետ) նա հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ոչ թե ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգային, այլև տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Այսօր Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ առաջիկայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, որոնց հանդիպման օրակարգում ոչ թե Մոսկվայի և Բաքվի, այլ Երևանի և Բաքվի միջև փոխհարաբերությունների հարցերն են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid05Wchg6KTxPq36jCsvLkxjR1KPyuTpQdTYEWtKuJvHCZ3YdaY2nXrw9JuWdQDfq7El&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել