Lurer.com-ը գրում է.

Մերձմոսկովյան  Սլուչայնի գյուղում գտնվող Wildberries-ի պահեստից անհայտ անձինք, այդ թվում՝ 3 հայ, գրեթե 1 միլիոն ռուբլու ապրանք են գողացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Նախորդ օրը Wildberries-ի փաստաբանը դիմել է ոստիկանություն։ Նա ասել է, որ անհայտ անձինք Սլուչայնի գյուղի շուկայի պահեստից գողացել են ապրանքներ, այդ թվում՝ թեյնիկներ, CCTV տեսախցիկներ, էլեկտրական սափրիչներ և այլն: Վնասը կազմել է գրեթե 1 մլն ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ հանցագործության մեջ կարող են ներգրավված լինել պահեստի աշխատակիցները։

Գողության փաստով հարուցվել է քրեական գործ (ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդված): «Իրականացվում է օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր՝ ուղղված հանցագործներին հայտնաբերելուն և բերման ենթարկելուն»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել