Tert.am-ը գրում է.

2020–ին  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր էին դրել պատգամավորական մանդատները, նրանք փոխարեն մանդատներ ստացել են  «Արքայորդի» ՍՊԸ վարորդ  Էդգար Հակոբյանն ու ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը։

Tert.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ էդգար Հակոբյանը ծնվել է 1985թ. հուլիսի 18-ին Երևանում, 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2003-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետոմ և այնուհետև 11 տարի եղել է տաքսու վարորդ «Արքայորդի» ՍՊԸ–ում։

2018-ին, իշխանափոխությունից հետո, նա մոտ մեկ 1 տարի եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ: 2020-2022թթ. հետ է գնացել «Արքայորդի» ՍՊԸ, բայց արդեն ոչ թե որպես վարորդ, այլ փոխտնօրեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել