Hraparak.am-ը գրում է.

Նոյեմբերի 21-ին  Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը որոշում է ստորագրել ԲԴԽ-ի եւ ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից  70 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ. գրում է hraparak.am-ը։

Որոշման մեջ նշված է, որ հատկացված գումարով Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գնումներ են կատարելու։

Այսպես, 22 եւ 29 հատ օդորակիչ են գնել հայտնի գործարար, իշխանության հետ սերտ կապեր հաստատած Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցից։  29 հատ «12000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար վճարվել է 5 միլիոն 365 հազար դրամ,  իսկ թվով 22 հատ  «24000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար՝ 7 միլիոն 700 հազար դրամ։ 

40 հատ գրասեղանների համար նախատեսվել է վճարել 4 միլիոն 389 հազար դրամ։
«Ֆեմիդա» ձայնագրառման համակարգը ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքվել  «Յունիքոմփ» ընկերությունից, որի դիմաց ԲԴԽ-ն վճարել է 39 միլիոն 780 հազար դրամ։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը եւս լավ հարաբերություններ ունի իշխանության հետ։  2021 թվականին «Յունիքոմփը»  1,5 միլիոն դրամ նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «ԼԵՎԱՆ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով թվով 100 հատ ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ է  նախատեսվել 6 միլիոն 979 հազար դրամ։ 
«Մեգաօֆիս» ՍՊԸ-ից 5 միլիոն 915 հազար դրամի գնել են աթոռներ եւ համակարգչային աթոռներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել