Ուկրաինային հասցված վնասները այս պահին անցնում են 200 միլիարդը, և եթե նույնիսկ պատերազմը վաղը դադարի, տասնյակ տարիներ են պետք եղածը վերականգնելու համար: Տարածքների կորուստը դեռ մի կողմ:
Այս պահին ռուսները թիրախավորել են էներգետիկ ենթակառուցվածքները, ուկրաինացիներին ձմռան դեմ ծնկի բերելու, կոտրելու համար:
Չգիտես ինչու մեզանում մարդիկ կան հրճվում են, որ ուկրաինացիները Խերսոն են հետ բերում, այնժամ, երբ չեն նկատում, որ ամբողջ պետությունը ավերակների է վերածվել: Ռուսները չեն հանգստանալու մինչև իրենց ուզածը չստանան: Իհարկե, երկարաժամկետում Ռուսաստանը տուժելու է այս արարքների համար ու մեծ կորուստներ է ունենալու, բայց այս պահին Ուկրաինան լավ ելք չի կարող ունենալ, որովհետև արևմուտքը պատրաստ չէ ուղիղ բախման գնալ ռուսների դեմ: Իսկ ներկայի դասավորությամբ Ուկրաինայի վիճակն էլ ավելի վատանալու է:
Այս ամենից կարելի էր խուսափել սեփական երկիրը արևմուտք և Ռուսաստան բախման գոտի չդարձնելով, ինչը չարվեց քանի որ Ուկրաինայում իշխում էին/են կամ կոռուպցիոներները և/կամ ինֆանտիլները:
Քաղաքական ինֆանտիլություն է նաև, մեր կարգավիճակի երկրի դերում լինելով, ռուսների հետ ուղղակի բախման գնալը, նույնիսկ խոսույթի մակարդակում:
Այո, մենք դարձել ենք ռուսների ձեռքին գործիք, դրա զոհը, դրա քաղաքական խաղերի մանրադրամը: Բայց սրա ելքը միայն սեփական երկրի ներսում խնդիրները լուծելով է սկսվում: Չես կարող ունենալ դավաճանական ուղեղով անողնաշար իշխանություններ, աչք փակել դրա վրա ու գնալ ռուս հայհոյել: Չես կարող ունենալ սեփական երկրի սուղ ռեսուրսը վատնող, սեփական սահմանները անտեր թողած իշխանություն և գնալ ռուսից ինչ-որ բան պահանջել: Պահանջել պետք է նախ սեփական իշխանությունից, որոնք ի դեպ, նույն քաղաքական ինֆանտիլն էին ժամանակին ռուսների դեմ ցույցերի ակտիվ մասնակցելով, իսկ փաստացի իշխանության գալուց հետո դրանց դեմ «կզելով»:
Երկիր ունենալու համար՝ գաղութացումից ազատվելու համար, նախ խելքը գլխին իշխանություն է պետք ունենալ, այլ ոչ թե ռուս կամ այլք հայհոյել և դրանցից պահանջել անիրականանալի,:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել