Քիչ առաջ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանեց ՌԴ նախագահ Պուտինը, ում օդանավակայանում դիմավորում էր վարչապետի աթոռին զմռսված Նիկոլ Անհողը... Հատկանշական է, որ Հայաստան ժամանած ՀԱՊԿ մյուս անդամ երկրների ղեկավարներին դիմավորում էր Նիկոլի տեղակալ Մհեր Գրիգորյանը...
Հիշեցնեմ, որ 2019 թ-ի հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ երկրների ընդլայնված կազմով ղեկավարների նիստին Երևան ժամանած Պուտինին դիմավորում էր Նիկոլ Անհողի վերը նշված տեղակալ Մհեր Գրիգորյանը... Այդ փաստը բուռն մեկնաբանվեց հանրության կողմից...Շատերը կարծիք հայտնեցին, որ դիմավորման այդ մակարդակի համար Մոսկվան շատ խիստ կպատժի Նիկոլին...
Զավեշտալին այն էր, որ երբ Պուտինի ինքնաթիռը դեռ օդում էր, Նիկոլին սսպասարկող քաղաքագետ-վերլուծաբանները իշխանամետ ԶԼՄ-ներով ակտիվորեն մեկնաբանություններ էին տալիս՝ Նիկոլի կողմից Պուտինին չդիմավորելը ներկայացնելով որպես հերոսություն և հպարտանում էին այդ քայլով...
Իսկ հիմա Նիկոլը արհամարհած ունենալով պրոտոկոլը, որ Երևան ժամանող ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարներին դիմավորում է իր տեղակալը, "վազում" է "Զվարթնոց"՝ Պուտինին դիմավորելու համար, բայց չգիտես ինչու՛ նիկոլական վերլուծաբանները ծպտուն չեն հանում... Չեն ցանկանում Նիկոլին երկրպագողներին շատ պարզ բացատրեն, որ իրենց կուռք Նիկոլին Կրեմլից հրահանգել են դիմավորել Պուտինին ու "հզորահպարտ" խաղեր չտալ...
Այստեղ են ասել՝ "Թքելով գնաց, լիզելով հետ եկավ"...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid08CTN2BZxBYAYVSUdfCHbFpnVnszXUfYfePQqBNsULAMSrSusXnVHuf5X2auSRumil
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել