Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ:
Ժամանակակից սարքավորումներով և հարակից այլ պարագաներով հագեցած մեքենաները կհամալրեն Երևանի շտապօգնության պարկը:
Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Ծրագրի արժեքը 3,5 մլն դոլար է:
Նշենք, որ պետական բյուջեի միջոցներով մարզերը ևս շտապօգնության ժամանակակից ու տեխնիկապես հագեցած նոր մեքենաներ կունենան, դրանք կլինեն մարզային ճանապարհներին և այլ չափորոշիչներին համապատասխան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/pfbid02oMFzLZbQfFAy144ZWAfeho4vjCcBGqxcFpa68MWyRTuJtxPMsbfWJoW6WnUrpa7Ul
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել