Ոչ ոք, թող այդ մարդկանց չասի ստրուկ, ոչ, նրանք ստրուկ չեն, նրանք էլ Սամվել Ալեքսանյանի զոհն են այնպես ինչպես մենք բոլորս զոհն ենք այս համակարգի:
Հիմա նայեք, Այս մարդիկ աշխատում են «Երևան Սիթի» -ների ցանցում, որտեղից մենք բոլորս առևտուր ենք անում, գրեթե ամեն օր: Հիմա այս մարդկանց ասել են, կամ գնում եք և գոռում, որ Ալեքսանյանը բարերար ու շինարար է, կամ դիմում եք գրում, և դեռ մի դիմում էլ ասում եք որ մյուսները գրեն:
Ինչ պետք է անեն այս մարդիկ: Ստիպված վեր են կենում և գալիս են, որ ամսվա վերջում ստանան աշխատավարձ ու հոգան իրենց ընտանիքների կարիքները:
Սա դասական ֆեոդալիզմի օրինակ է, երբ մի ֆեոդալ նեղանում է և իր ռամիկներին ուղղարկում դեմ կանգնելու և պաշտպանելու իր ունեցվածքը՝ փոխարենը նրանց տալով ՀԱՑ:
Ալեքսանյանին առաջինը կհարվածեն հենց այս մարդիկ, երբ սիթիները կլինեն ոչ թե Ալեքսանյանինը, այլ ասենք չգիտեմ Պողոսյանինը;
Պողոսյանի համար էլ այս մարդիկ դուրս կգան և կպայքարեն ընդդեմ Ալեքսանյանի, որ էլի ամսվա վերջին ստանան աշխատավարձ:
Մարդիկ մեղավոր չեն.... Սա ժամանակավոր բան է, և երբ Ալեքսանյանը տարիներ անց հայտնվի բարիկադների մյուս կողմում, այս մարդիկ առաջինն են դուրս գալու Ալեքսանյանի դեմ և հիշելու են այսօրվա արևոտ օրը և կոկորդների ցավը, որով բղավում էին. «Ալեքսանյան բարերա, շինարար, և նաև կառուցող»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3261577953682?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել