Սյամոն իրեն լրիվ Զատուլինի տեղն է դրել՝ փորձելով ինք զինք մատուցել որպես Ռուսաստանին բարեկամ այնպես ու այնքան, որքան ու ինչպես Զատուլինն է Հայաստանի բարեկամը:
Սյամոյի հարցի պատապսանն անչափ պարզ է ու բացարձակապես ոչ խրթին. Մոսկվայի՝ «Իժոյի» նկատմամբ սահմանված արգելքը պայմանավորված է նրա արևմտամոլ հայացքներով, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում այն կերպարի շրջանակներում, որ ինքն իրենից փորձում է կերտել ՝ ներկայանալով՝ Ռուսաստանին բարեկամ: Ռուսաստանի բարեկամը սորոսականների հետ սերտ հարաբերությունների ու փոխգործակցության մեջ կարո՞ղ է լինել՝ նպաստելով Հայաստանում ու Արցախում արևմտյան ազդեցության մեծացմանը: Համենայն դեպս՝ դատելով Սյամոյի հարցազրույցներից ու քայլերից՝ տպավորություն չի ստեղծվում, որ նա Ռուսաստանի բարեկամն է: Մյուս կողմից՝ Մոսկվայի համար Սյամոյի նման կեցվածքը ցավոտ է ընկալվել, հավանաբար, նաև այն պատճառով, որ ողջ կյանքը, կարելի է ասել, Սյամոն Ռուսաստանում ապրած ու արարած մեկն է, այնինչ վերջում, փաստորեն, դավաճանել է այդ երկրի շահերը՝ սեփական գրպանային շահերից ելնելով ջուր լցնելով թուրք-արևմտյան տանդեմի ջրաղացին:
Ինչ վերաբերում է Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքին, ապա այս դեպքում հայաստանյան իշխանութունները ոչ միայն չեն կարող, այլև չեն էլ ուզում բացատրել՝ ինչով է դա պայմանավորված: Ընդ որում՝ ոչ էլ ռուսական կողմին են պատշաճորեն բացատրում՝ ինչից ելնելով են նման որոշում կայացրել՝ ևս մեկ հարված հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին ու այդպիսով «յուղ քսելով» Սյամոյի սրտին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



