Նիկոլի՝ տնտեսական «աննախադեպ բումի» մասին հայտնի հայտարարությունից հետո, երբ նույնիսկ Գռզոն ստիպված եղավ խոստովանել, որ 14% տնտեսական աճով չարժե առանձնապես ոգևորվել, Նիկոլի մանկլավիկները հետզհետե կարծես փորձում են զսպել 2023-ի տնտեսական տարուց այն ճոխ ակնկալիքները, որ հանրության որոշ շերտեր, գուցե խաբվելով Նիկոլի թվերին, կարող են ունենալ: Օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մկրտչյան Նարեկը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտարարել է՝ յուրաքանչյուր ժամանակահատվածում, երբ ագրեսիա է լինում ՀՀ սահմանների նկատմամբ, նաև սոցիալական խնդիրներն են ավելանում։ «Հաշվի առնելով, որ գտնվում ենք հետպատերազմյան, հետճգնաժամային իրավիճակի հաղթահարման փուլում՝ հնարավոր է, որ երկրում աղքատության մակարդակը որոշակիորեն աճի»,-ասել է նպաստառուների և կենսաթոշակառուների հետվճարային համակարգի ներդրմամբ պարծեցած նախարարը:

Նիկոլի աշխատողը երկու բան է փորձել անել. մի կողմից՝ խոստովանել է, որ 2023-ը ոչ մի տնտեսական բում էլ չի կարող խոստանալ՝ պայմանավորված ռազմաքաղաքական վատ վիճակով, մյուս կողմից՝ փորձել է փրկել Նիկոլի հետույքը խարազանումից՝ Հայաստանի խայտառակ ներքին վիճակի մեղքը գցելով Ալիև Իլհամի վրա. ա՛յ եթե ազերիներն իրենց խելոք պահեին, հիմա Նիկոլը Հայաստանը Մոնակո էր սարքել, ևուրեմն՝ մուննաթ եկեք Իլհամի, այլ ոչ թե ՔՊ-ականների պարագլխի վրա:

ՔՊ-ական նախարարի խոսքերում, իհարկե, կա ճշմատության հատիկ, որը միևնույն ժամանակ խայտառակում է Նիկոլի ցինիզմն ու տված խոստումների դատարկությունը: Խնդիրն այն է, որ իշխանությունները, փորձելով իբր ինչ-որ կերպ կոմպենսացնել անվտանգային հարթությունում Հայաստանի մահացու բացերը, ջանում են դրան հակադրել իբր տնտեսական մեծ աճի մասին իրենց լոլոները՝ ինչ-որ տոկոսային կետեր տռտռացնելով: Այնինչ Մկրտչյան Նարեկը, գտնվելով ինչ-որ տեղ ազնիվ, բացում է հանրության աչքերն ու արձանագրում, որ քանի դեռ լուծված չեն անվտանգային հարցերը, քանի դեռ նստած ենք «վառոդի տակառի» վրա, տնտեսական իրական աճի, լավ կյանքի մասին պատկերացումներն ու երազանքները պետք է մոռանալ. մեզ հիմարացնում են, երբ պնդում են, որ այս իրավիճակում կարող է տնտեսական իրական աճ գրանցվել:

Տեսնես, որ Ուկրաինայի պատերազմը չլիներ, Նիկոլն ի՞նչ էր անելու, ո՞նց էր հանրության «աչքին թոզ փչելու»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել