Եվ ահա ի հեճուկս Վիգենի Նիկոլն է իր վերջին ասուլիսում բացահայտել, թե ով կամ ինչն էր իր «լեզվից քաշել»՝ ադրբեջանական դիվանագիտության «ջրաղացին ջուր լցնելու»: «Ինչու՞ եմ ես այդպես ասել, ասել եմ՝ ելնելով նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրած է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են, և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը բոլոր նախկին իշխանությունների քննադատությանն են արժանանում…»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը՝ եզրակացնելով, որ երկիրը նոր տեսության անհրաժեշտություն ունի:
Փաստորեն՝ Նիկոլը, հակառակ Վիգենի «կռուտիտ»-քծնանքի, շատ էլ լավ «խորացել է»՝ միաժամանակ բացահայտելով, որ այդպես է հայտարարել՝ տպավորված լինելով Անկախության հռչակագրից, ու խորքային առումով ներքաղաքական ենթատեքստ այդ հայտարարությունը չի կրել:
Մյուս կողմից՝ լրջագույն հարցեր են առաջ գալիս՝ ուղղված Նիկոլին՝ կապված թե՛ նախկին իշխանություններին ուղղված անհիմն քննադատության, թե՛ նոր տեսության անհրաժեշտության մասին նրա հայտնած մտքերի հետ:
Նախ՝ հարց է առաջանում՝ եթե նախկին իշխանությունները ոտնահարում էին Անկախության հռչակագրում տեղ գտած դրույթը, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նրանց փոխարեն այժմ Նիկոլն է Արցախը զոռով Ադրբեջանի տարածք սարքում: Նախկին իշխանությունների պայքարի ողջ իմաստն ու նպատակը Անկախության հռչակագրի մատնանշված դրութը գործնականում կյանքի կոչելն էր, որի համար էլ տասնամյակներ ի վեր պայքարել էր հայ դիվանագիտությունը, որի ուենցած ձեռքբերումները մի հարվածով ի չիք սարքեց Վիգենի հովանավորը:
Մյուս կողմից՝ խիստ չարագույժ է հնչում Նիկոլի այն տեսակետը, թե իբր երկիրը նոր տեսության անհրաժեշտություն ունի. վա՜յ այն երկրին, որի տեսությունը պետք է մշակի Նիկոլը: Սա հիմա էլ ակնհայտորեն նպատակադրվել է Հայաստանում օրենքի ուժ տալ իր դավաճանությանը և բոլոր պետական ու պաշտոնական փաստաթղթերից ջնջել Արցախի վերաբերյալ բոլոր տեսակի հիշատակումները՝ Հայաստանը դարձնելով ագրեսոր, հիմք տալով՝ Հայաստանը գցելու միջազգային դատարանների դռներն ու Ադրբեջանին անհատակ միլիարդներ վճարելու, իսկ անկարողության դեպքում փակվել «բնամթերքով»՝ ասենք Զանգեզուրով:
Հեռուն է մտածում Նիկոլը, շատ հեռուն…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



