168.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում տեղի ունեցող «Թյուրքական պետությունների կազմակերպության» IX գագաթնաժողովում ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին:

Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Մեզ ստիպել են Եվրամիության դարպասների մոտ (խմբ. նկատի ունի այն, որ Թուրքիան շուրջ 52 տարի ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել) սպասել 52 տարի։ Նրանք դեռ նույնն են անում։ Բայց մենք նրանց պատասխան կտանք, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Իր ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ Եվրոպայի և թյուրքական աշխարհի միջև միջնորդության համար։

«Որպես դիտորդ անդամ՝ ես իսկապես շնորհակալություն եմ հայտնում իմ եղբորը՝ Վիկտոր Օրբանին Եվրոպայի և թյուրքական աշխարհի միջև ստեղծված կամրջի համար»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել