Նիկոլի «սրբագրիչը»

Մեկնաբանելով Նիկոլի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը՝ Խաչատրյան Վիգենը փորձել է բոլորին ստիպել Նիկոլի այսօրինակ արկածախնդությանը նայել բոլորովին այլ տեսանկյունից: Ըստ Վիգենի՝ Նիկոլի այդ արտահայտությունը կրել է բացառապես ներքաղաքական ենթատեքստ՝ ուղղված լինելով նախկին իշխանություններին, որոնք իբր սեպ էին խրում ու հիմա էլ են սեպ խրում Երևանի ու Ստեփանակերտի միջև: «Նիկոլ Փաշինյանն էլ շատ չի խորանում էդ հարցում»,-լրագրողի հետ զրույցում ծիծաղելով ասել է Վիգենը՝ հայտարարելով՝ նրանք, ովքեր փորձում են Արցախն այժմ էլ հանել Հայաստանի դեմ, շառլատանությամբ են զբաղվում:

Հարց՝ երբ Ալիևը մատին փաթաթան էր սարքում սեփական հայտարարություններում չխորացող Նիկոլի խոսքերը՝ Արցախի վրա հարձակվելու իրավունք ձեռք բերելու, ինչո՞ւ վիգենները չէին համենում բեղավորին բացատրել, որ չարժե լուրջ ընդունել Նիկոլի խոսքերը, ինչո՞ւ չէին բացահայտում Նիկոլի տարօրինակ առանձնահատկությունները կամ Հայաստանի ներքաղաքական կյանքին բնորոշ սպեցիֆիկ կողմերը: Ճիշտ է՝ գուցե այդ ամենի արդյունքում Իլհամը չփոխեր իր որոշումը, բայց գոնե ՔՊ-ականները սեփական խղճի կամ հանրության առաջ ինչ-որ իմաստով այսօր գուցե մաքուր լինեին: Չնայած խիղճը՝ ո՞ւր, սրանք՝ ո՞ւր…

Երկրորդ՝ ուշադրութան է արժանի նաև Վիգենի այն պնդումը, թե իբր նախկին իշխանոթյունները կամ ներկայիս ընդդիմությունը Արցախը Հայաստանի դեմ է հանում:

Իրականությունն այն է, որ Արցախը Հայաստանի դեմ է հանում ոչ թե ընդդիմությունը, այլ հենց իշխանությունը՝ արցախցուն հանձնելով Իլհամի ողորմածությանը: Հիմա եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը փորձում է կասեցնել կործանարար ընթացքն ու չթողնել մեր հայրենիքի մի մասը Ադրբեջանի հոշոտմանը, հեռացնո՞ւմ է Ստեփանակերտը Երևանից, եթե հեռացնում է, ապա ո՞ր Երևանից, Նիկոլի՞: Եթե Նիկոլի Երևանից, ապա ընդդիմությունը խիստ հայրենանվեր գործ է անում՝ հաշվի առնելով Նիկոլից արցախցիների համար բխող վտանգը. Արցախի համար թիվ մեկ վանգը նախ Նիկոլից է գալիս ու հետո միայն՝ Իլհամից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել