Ես իհարկե հասկանում եմ , որ մեր երկիրը սիրիական այս մեծ խաղում խաղացող չէ, ու գուցե մեր կարծիքի վրա թքած կունենան: Բայց համոզված եմ , որ պաշտոնական Երևանը պետք է գոնե կարծիք հնչեցնի Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Ինչ - որ կերպ սատարի այն երկրին, որը տասնյակ տարիներ շարունակ պատսպարել է մեր ազգակիցներին, որի հայ համայնքը մեծագույններից մեկն է և ունեցել է լայն հնարավորություններ կառավարման ոլորտում, իսկ հայերենը ուսուցանվել է դպրոցներում: Վերջապես մի երկրի, որի հետ մեզ միշտ կապել են բարիդրացիական հարաբերությունները, ու ամենակարևորը, որի հետ պատերազմը կարող է շատ անդառնալի հետեւանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար: Խոսեք, մի լռեք` ձև անելով, թե դա մեր գործը չէ, և մեր ասածը անտեսվելու է, քանզի, ինչպես ասում է հին ասացվածքը, «մկան շեռն էլ է ջրաղացին օգուտ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=381519335308462&set=np.20537059.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել