Ինչպես հայտնի է, ՊՆ-ն կազմակեպել է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցում են նաև կանայք: Ընդ որում՝ այդ դասընթացներին, ինչպես վիճակագրությունն է փաստում, մասնակցում են բազմաթիվ զոհվածների այրիներ, քույրեր և այլն:

Պարզվում է, սակայն, որոշ ՔՊ-ականներ որոշել են սեփական գովազով զբաղվել՝ նմանակելով, մասնավորապես, տխրահռչակ «Էրատոյին». իրենից հայրենասեր հայուհու կերպար է փորձել կերտել ամենահակահայ ՔՊ-ական, թուրք տղամադկանց մեծ սիրահար Դավոյան Արփին՝ սեփական ֆեյսբուքյան էջում զետեղելով իր ավտոմատավոր լուսանկարներն ու միաժամանակ Պապիկյան Սուրիկին շնորհակալություն հայտնելով:

Ակնհայտ է, որ Դավոյան Արփին տվյալ պարագայում փորձել է կապկել ոչ անհայտ Աննային: Ինչպես հայտնի է, պատերազմից առաջ ու դրա ընթացքում էլ Աննան էր խոտերի վրա պարկած սնայպերի կերպարով հանդես գալիս հանրության առաջ՝ իրենից կերտելով հայրենքի պաշտպան կնոջ կեղծ կերպար: Դավոյան Արփին էլ, փաստորեն, տարածաշրջանային մեծ պայթյունից առաջ է նույնն անում՝ փորձելով հանրությանը համոզել, որ հարկ եղած դեպքում պատրաստ է և թուրք սպանել:

Դավոյան Արփիին բանակից ներս թողնելն ակնհայտորեն հայադավ քայլ է, քանի որ սովորելով կրակել՝ ՔՊ-ական թրքահպատակն ավելի շուտ պատրաստ է հայ զինվորներին թիկունքից խոցել, քան կրակել ասկյարի գլխին: Երևի որոշել է հնարավոր պատերազմի դեպքում հենց այդ նպատակով էլ զինվորագրվել, որ կարողանա թիկունքից թուրքերին աջակցել:

Վիճակներս իսկապես աննախանձելի է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել