Նիկոլի նախարարը, ըստ էության, նման կերպ աննպատակահարմար էր համարել պետական ծառայողների ու պաշտոնյաների աշխատավարձերի մեծացման փոխարեն գումարները սոցիալապես խոցելի խմբերին ուղղելը՝ համարելով, որ ավելացումը նկատելի չի լինի:
Չնայած Մկրտյան Նարեկի «հիմնավորումները» կարող են գայթակղիչ թվալ՝ նկատի ունենալով նպաստառուների ու թոշակառուների հսկայական թիվը, բայց ամեն բան այնքան էլ միանշանակ չէ: Խնդիրն այն է, որ չնայած նույն Նիկոլը պարբերաբար մուննաթ է գալիս, թե իբր փողը շատ է, բայց այն ծախսելու տեղ չկա, իրական կյանքում Հայաստանն ու դրա բնակչությունը բնավ հարուստի տպավորություն չեն թողնում: Եթե Մկրտչյան Նարեկը կարծում է, որ կենսաթոշակառուների մեծ թվի պատճառով չարժե փողերի վերաբաշխում անել, քանի որ տարբերությունն իրեն զգացնել չի տա, ապա կարելի էր այդ փողերը, պաշտոնյաների գրպաններն ուղղելու փոխարեն, ուղղել բանակի կարիքների բավարարման ուղությամբ: Սկսած զենք գնելուց մինչև ամրաշինական աշխատանքներ փողի կարիք է զգացվում: Օրինակ՝ իրանական անօդաչուներից մեկի արժեքը նույնիսկ 1000 դոլարը չի գերազանում: Լինելով բավական էժան՝այն արդեն իսկ հասցրել է ապացուցել իր մրցունակությունը կռվի դաշտում՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով այն կողմի համար, ում դեմ, որ օգագործվում է: Եվուրեմն՝ ի՞նչն է խանգարում, որ չինովնիկներին է՛լ ավելի հարստացնելու, բայց դրա դիմաց նրանց ՕԳԳ-ն նույնը թողնելու փոխարեն այդ միջոցներով մի քանի հարյուր հատ նման անօդաչու գնեն, տրամադրեն բանակին: Ծախսելու տեղ չկա՞…
Բայց Նիկոլին այդ ամենն ուղղակի հակացուցված է, քանի որ նախ՝ առանձնապես մտադիր չէ ծնկած վիճակից ոտքի կանգնեցնել բանակը, ապա՝ իր համար միևնույնն է, թե այս կամ այն ռազմական բախման հետևանքով հայկական կողմը քանի զոհ կունենա, քանի երեխայի գլուխ ուտելով թուրքն առաջ կգա: Որքան թուրքը շատ հայի գլուխ ուտի, այնքան հայերը շուտ կգիտակցեն,որ «խաղաղության օրակարգը» այլընտրանք չունի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/952
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



