Մինչ Նիկոլը, վիճակագրի փոշին վրան, հանրությանը փորձում է ապացուցել, որ ինչ-որ բանի, այնուամենյանիվ, ընդունակ է՝ Հայաստանը հռչակելով տնտեսական բումի երկիր, Քերոբյան Վահանն է անկեղծացել ու Նիկոլին մատնել:

Ի մասնավորի՝ լրագրողների հետ ԱԺ-ում ունեցած ճեպազրույցում պնդելով, որ 50 000-ով ավելացրել են աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 000 ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա՝ փափաշակալած աչքերով Վահանը չի բացառել, որ տարեվերջին կարող ենք ականատես դառնալ ավելի բարձր աղքատության ցուցանիշի. այն բարձր գնաճը, որը կա ամբողջ աշխարհում և Հայաստանում, կարող է հանգեցնել աղքատների թվի աճին:

Փաստորեն՝ հանրությանը ավելի քան 14%-անոց տնտեսական աճի մասին ասքերով կերակրող Կառավարության կարևոր պաշտոնյաներից մեկը պայթեցրել է Նիկոլի փուչիկը:

Նիկոլը մոտավորապես ասում է հետևյալը՝ չնայած Արցախը մաղբուն ենք արել, Հայաստանն էլ՝ դրել դեպի կործանում տանող ռեյսերին, սակայն դրա փոխարեն իշխանությունները տնտեսություն են զարգացրել՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը: Նիկոլն իր նմանատիպ լոլոներով շարունակաբար կերակրում է հանրությանը՝ մեղմելու հայրենիքի կորստից առաջ եկած ցավը կամ Հայաստանի կորստյան վտանգից բխող անհանգստությունը:

Հիմա Քերոբյան Վահանը, փաստորեն, հայտարարում է, որ Նիկոլը խաբում է. չնայած տնտեսական բումին՝ մեծ է հավանականությունը, որ այդ բումը ոչ ոք չի զգալու՝ բացի ասենք Աննայի սրտի օլիգարխներից, քանի որ գնաճն ուղղակի հսկայական է ու, ըստ էության, հայտնի էլ չէ, երբ է այն ավարտվելու:

Հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք տնտեսական բումը, եթե այն առհասարակ կա, եթե մարդիկ շարունակելու են աղքատանալ: Եթե աշխատատեղերն ավելացել են տասնյակ հազարներով, ապա ի՞նչ աշխատատեղեր են դրանք, ի՞նչ որակի, եթե չպետք է լուծեն գերխնդիրը՝ աղքատության կրճատման կամ գոնե կառավարելիության հարցը:

Ոչ մի բում էլ իրականում չկա, իսկ Նիկոլը շարունակում է խաբել հանրությանը՝ կերակրելով մարդկանց իր կեղծիքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել