Հրեաները խելացի ժողովուրդ են: Տեսնելով, որ Բենի Գանցի, Նավթալի Բենետի և Յաիր Լապիդի կարճատև կառավարությունները չեն արդարացրել իրենց հույսերը` կրկին իշխանության են վերադարձնում երկար տարիների քաղաքական կորիֆեյ, ծանրակշիռ ու փորձառու գործիչ, «Լիքուդ»-ի առաջնորդ Բենիամին Նաթանյահուին:
Արդեն երևում է, որ այդպիսին է լինելու նոյեմբերի 1-ին տեղի ունեցած`25-րդ գումարման Կնեսեթի արտահերթ ընտրությունների արդյունքները:
Հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության թեմաներն այսօրվա աշխարհում ամենաառաջնայինն են, ուստի պոպուլիստներին ու անփորձ գործիչներին հեռու են պահում իշխանության ղեկից: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ պահի ազդեցության տակ, դեպքերի պատահականությամբ կամ արտաքին աջակցությամբ ընտրված ուժերը դրական ոչինչ չեն կարողանում անել: Նրանք ի սկզբանե ձախողակ են: Որովհետև ժողովրդի հետ
ունեցած նրանց քաղաքական երկխոսությունը տեղի է ունենում կեղծիքի, խաբեության, պոպուլիզմի և երրորդ կողմի նկատմամբ թշնամության սերմանման միջոցով:
Ձախողված կառավարությունները հեռացվում են և հանուն անվտանգության ու պետության ապագայի` վերադառնում են քաղաքական ծանրակշիռ փորձառուները: Իսրայելում Բենիամին Նաթանյահուին (Բիբի) ոչ բոլորն էին հավանում, շատերը մեղադրում էին նրան, նույնիսկ քրեական գործեր կային հարուցված նրա դեմ: Բայց այսօր նրան վերադարձնում են իշխանության, որովհետև այդպես է պահանջում պետության շահը:
Մեր մոտ ևս այդպես է լինելու, փորձառուները կրկին վերադարձվելու են և զբաղվելու են անվտանգ, ապահով ու համախմբված պետությունը վերականգնելու գործով:
Մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ ի սկզբանե ձախողված, անողնաշար, կապիտուլյանտ և դավադիր նիկոլները, ալեններն ու դրանց նման քաղաքական կեղծիքները մահացու հարված են պետությանը: Նրանք իրենց գործով, կամ պետության առջև ծառայությամբ առ այսօր չեն հասունացել ու ձեռք չեն բերել որևէ արժանիք` բացի պետական դավաճանության մեջ հիմնավոր կասկածվելուց: Նրանք ժողովրդին կուրացրել են միայն նախորդ իշխանություններին քննադատելով ու պոպուլիստական կոչերով: Հատկապես, որ նրանց պահում են բացառապես դրսի ուժերը և սրանք` իշխանության մնալու մոլուցքով պատրաստ են վաճառել պետության շահերն ու ծռմռվել Արևմուտքի, Ռուսաստանի և այլ պետությունների դուդուկների տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/pfbid02zist32qjrvgAxDxMJ2S8azsUaHG2WypEan96kzgcjLCo4uQrLu9RGm46ZzRViEwjl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել