Ինչի՞ն է ձգտում Ռուսաստանը Ղարաբաղում

Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մեկնաբնամամբ է հանդես եկել ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը ու, մասնավորապես, հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղվեն բոլոր կողմերին ընդունելի, արդար որոշման համար:

Սոչիի հանդիպմանը հաջորդած բազմաթիվ մեկնաբանություններից այս մեկը հատկանշական է նրանով, որ տողատակում, ըստ էության, բացահայտում է առնվազը տվյալ պահի համար Մոսկվայի ունեցած ծրագիրը: Իրականում Մոսկվան ինքն էլ չունի խնդրի լուծման այն ունիվերսալ բանալին, որով հնարավոր կլիներ բանալ բոլոր փակ դռները՝ դռներ, որոնք այս անգամ փակել է Ալիևը՝ հստակորեն Սոչիում հասկացնելով, որ մտադիր չէ վերադառնալ նախապատերազմյան տրամաբանությանը:

Ռուսաստանի համար,որ շարունակում է խրված մնալ ուկրաինական ճահճում՝ կախված մնալով շատ հարցերում Էրդողանի բարեհաճությունից, իհարկե, կատարյալ տարբերակ է ռուսական խաղաղապահների երաշխավորմամբ ներկայիս ստաստուս-քվոյի պահպանումը, ինչը, սակայն, չի ստացվում, իսկ Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը դժվար թե կարողանա երկար ժամանակ զսպել օբյեկտիվ իրականության առաջ բերած հակազդեցությունը:

Այնպես որ՝ Կոպիրկինի տեսլականն ավելի շատ նմանվում է բարի ցանկության,այց ոչ երբեք ռեալ իրավիճակից բխող հայտարարության, քանի որ եթե ՌԴ ազգային շահերից իսկապես բխում է ներկայիս ստատուս-քվոյի անժամկետ երկարաձգումը, ինչը թույլ կտա տարածաշրջանում մնալ առաջին ջութակի դերում՝ պահպանելով ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ապա մյուս խաղացողների համար այդ տարբեակն ակնհայտորեն անընդունելի է, քանի որ համապատասխան ուժերը մտադիր չեն կորցնել պահը՝ թուլացած Ռուաստանին տարածաշրջանից դուրս թողնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել