Փորձելով հիմնավորել Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու իշխանությունների արկածախնդրությունը՝ Խաչատյան Վիգենը բերել է Ադրբեջանի օրինակը՝ ասելով, որ երբ Բաքուն Զատուլինին ճանաչեց անցանկալի անձ, այդ օրվանից ռուս-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին է՛լ ավելի մեծ թափով զարգանալ: «Ինչո՞ւ էն դեպքում մեղմացան, մեր դեպքում պետք է սրվեն: Ուզում եմ՝ հասկանամ…»,-կիսահռետորական հարց է բարձրացրել անհասկացող Վիգեն:

Վիգենի հարցը նույնքան տխմար է, որքան՝ նրա բերած օրինակը: Նախ՝ Ադրբեջանի ընկալմամբ Զատուլինը նույնն է, ինչ մեզ համար՝ ասենք տխրահռչակ միասեռական Կորոտչենկոն, ուստի՝ այս առումով Ադրբեջանի տեսակետից Զատուլինին անցանկալի անձ հայտարարելը բնավ անտրամաբանական չի կարող համարվել ու պատճառաբանված է. ցանկացած մեկը, ով հանդես է գալիս անաչառ, երբեմն հայամետ դիրքերից, դառնում է Իլհամի «աչքի փուշը»:

Հայաստաի պարագայում բոլորովին այլ պատկեր է. Նիկոլը անցանկալի անձ է հռչակում ոչ թե կորոտչենկոներին, ինչը կլիներ միանգամայն արդարացված ու նույնիսկ հայրենասիրական քայլ, այլ ռուսահայերին ու հայամետ Զատուլինին ինչ է թե վերջինս հանդես է եկել Նիկոլին քննադատող հայտարարություններով կամ առնվազը տարօրինակ համարել ՀՀ իշխանությունների վարքագիծը մի շարք հարցերում: Մոսկվայում այս քայլն ընկալվել է ոչ թե հայերիս շահի տեսանկյունից տրամաբանված քայլ, այլ՝ ընդամենը որպես ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների խթանիչ: Այսինքն՝ եթե ՀՀ-ում անցանկալի անձ հռչակվեր ինչ-որ թրքամետ ռուս չինովնիկ, պատգամավոր կամ անալիտիկ, արձագանքն այսպիսին չէր լինի,բնականաբար, ավելին՝ Հայաստանին գուցե կսկսեին հարգել, բայց փաստն այն է, որ թուրքերի շահերը մոսկվաներում առաջ տանողներից, ադրբեջանական խավիարի յուրահատուկ համից արբեցած գործիչներից և ոչ մեկը ՀՀ-ում անցանկալի անձ չի հռչակվել: Տարօրինակ չէ՞:

Տարօրինակ է միայն նրանց համար, ովքեր չգիտեն՝ ովքեր են իրականում վիգենները և ինչ գաղտնի ծրագիր են սրանք իրագործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել