Փայլանը, որքան էլ հայրենասեր կամ պայքարող տեսակ, վստահաբար, սեփական նախաձեռնությամբ չէ, որ եկել է Հայաստան. հայ լինելուց զատ նա առաջին հերթին իր՝ թուրքական պետության շահերի ներկայացուցիչն է՝ չնայած ուղնուծուծով հայ լինելուն ու իր կողմից տարիներ ի վեր ծավալված պայքարին:
Ո՞րն է նրա այցի նպատակը Հայաստան: Փայլանին Հայաստան ուղարկելով՝ Էդողանը, ըստ էության, փորձել է բարեկամական շղարշ հաղորդել իր նկրտումներին. Փայլանի դեմքով ներկայանալը, ըստ էության, քարոզչական հնարք է՝ ի ցույց դնելու իբր բարի կամքի առկայությունը: Սակայն խնդիրն այն է, որ անկախ Հայաստան գործուղվող դեմքերի ազգային պատկանելիությունից, թուրքական պետության հիմնական նպատակները չեն փոխվելու. Թուրքիայի ցանկացած քաղաքացի, անկախ իր ազգությունից, առաջին հերթին Թուրքիայի շահերի սպասրակուն է, և Թուքիայի քաղաքացի հայերն այդ իմաստով բացառություն չեն կարող դիտարկվել, ցավոք սրտի:
Եթե վաղը սահմանները բացվեցին, առնվազը սկզբնական շրջանում Թուրքիայից Հայաստան են գալու ոչ թե ազգությամբ թուրքերը, այլ նախևառաջ Թուրքիայի քաղաքացի տեղի սփյուռքահայերը, որպեսզի հայաստանյան հանրության արձագանքը կատարվողին սուր չլինի, և այդ իմաստով թուրքական պետությունը հենց նրանց է դարձնելու կամուրջ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում՝ միևնույն ժամանակ, սակայն, չհրաժարվելով սեփական խորքային նպատակներից՝ Հայաստանի լիկվիդացիայից, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու դրա հանրությունը պարտադրված են լինելու չկորցնել զգոնությունը, չտրվել զգացմունքներին, չկտրվել իրականությունից:
Իհարկե, կատարյալ տարբերակ կլիներ, եթե նույն թուրքահայերը դառնային ազդեցության լծակ՝ Հայաստանի ձեռքին, այլ ոչ թե հակառակը, բայց ինչպես ասում են, մեկնարկային պայմաններն են անհավասար, և դժվար թե մեզ երբևիցե հաջողվի գերազանցել թուրքական ռազմական հետախուզության կարողությունները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



