Սկզբից ասում էին «Արցախը նախկինները վաղուց են տվել,մենք ի՞նչ անենք»
Վերջերս էլ ԱԺ ամբիոնից Փաշինյանը օրինակ էր բերում մադրիդյան սկզբունքները և լոլոներ կարդում:
Երբ ի հայտ եկավ Սերժ Սարգսյան-Լուկաշենկո հայտնի ձայնագրությունը մի պահ դադարեց էդ մարազմին հասնող աբսուրդային վայրահաչոցը:Հետո էլի սկսեցին «վաղուց տվել են»-ի արդեն ծեծված թեման:
Մի կողմ թողնենք,որ եթե տվել էին «Ալիևը ի՞նչու տվածը չէր վերցնում» շատ կարևոր թեզը և կենտրոնանանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարության վրա:
Փաստորեն կրկին այս հարցը եկավ ասպարեզ և ևս մեկ անգամ արդեն Պուտինի կողմից հաստատվեց,որ հայկական կողմին բազմիցս առաջարկվել էր զիջել 5 շրջան,բայց հայկական կողմը չի համաձայնվել դա անել:
Բա հիմա էդ «վաղուց տվել էին» ասող զանգվածին ի՞նչ ասես...
Բա հիմա գոնե հասկացան Քարվաճառի և Բերձորի արժեքը,հիմա հասկացա՞ն,որ Արցախը Հայաստանի պահապանն էր,կարծում եմ այդպես էլ չհասկացան,նրանք ունակ չեն դա հասկանալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02cbL1tRxqrhVJDMt2NFGGWGaopg8mpvDh4tNGg1q7V2wzyJz6FLjo7JzDSZFDv4f4l&id=100081305269988
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել