Ադրբեջանի և Թուրքիայի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Barkan ցամաքային մարտական ռոբոտի գնման վերաբերյալ, հայտնում է Report-ը։

Թուրքական HAVELSAN ընկերության նախագծերի ղեկավար Վեյսել Աթաօղլուի խոսքով՝ երկու երկրների համապատասխան բանակցությունները կայացել են Ստամբուլում SAHA Expo պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում։

«Առաջիկայում Barkan ցամաքային մարտական ռոբոտը ծառայության կանցնի Ադրբեջանի զինված ուժերում»,- ասել է Աթաօղլուն։

Նշվում է, որ թուրքական HAVELSAN ընկերության արտադրած Barkan-ը, որը կշռում է 380 կգ, ի վիճակի է փոխադրել կամ քաշել բեռներ, ապահովել պաշտպանություն, իրականացնել զինված հետախուզություն, պայթեցնել ականներ և չպայթած զինամթերք։ Barkan-ը, որի առաջին նմուշն արտադրվել է այս տարվա մարտ-ապրիլին, հաջողությամբ անցել է փորձարկումները Թուրքիայի զինված ուժերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել