Yerkir.am-ը գրում է.
Երեկ պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ալիևի` Վրաստան այցի հենց սկզբից այդ երկրում սկանդալ գրանցվեց. երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի աշխատակազմը հայտարարեց, որ նախագահը տեղյակ չի եղել Ալիևի այցելությունից. «Նախագահը տեղեկացված չի եղել Վրաստան հարեւան եւ բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիեւի աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը եւ պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների այցի ընթացքում, չի կայացել»,- ասված է հայտարարության մեջ։
Վրաստանի վարչապետը Ալիևին ընդունեց Մուխրանիի պալատում, որտեղ երկու երկների ղեկավարները նախ համատեղ ասուլիսի մասնակցեցին, որից հետո պաշտոնական ընթրիք մատուցվեց:
Ալիևին ընդունելու ժամանակ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ: Ընդունելության և պաշտոնական հանդիպման ժամանակ, երբ երկու երկրների ղեկավարները իրար ձեռք սեղմած լուսանկարվում էին ԶԼՄ-ների համար, Ալիևին կանգնեցրել էին են Ռուսական կայսրության գեներալ Իվանե Բագրատիոն-Մուխրանսկու դիմանկարի ֆոնին։
Իվանե Բագրատիոն-Մուխրանսկին Ռուսական կայսրության ամենահարուստ վրացին էր, ով թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած նվիրումի համար Ռուսաստանի կայսրից ստացել էր ռուսական գլխավոր մրցանակը` «Սուրբ Գիորգիի երրորդ աստիճանի շքանշանը», ակտիվորեն մասնակցել է նաև Շամիլի (կովկասյան լեռնացիների հրամանատար, Դաղստանում ստեղծված ռազմաաստվածապետության ղեկավար՝ երրորդ իմամը) դեմ պատերազմում և եղել Երևանի գնդի հրամանատարը: