Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր հայտարարեց Հայաստանի դեմ նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիորեն վրա է հասնելու ճիշտ այն վայրկյանին, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղության պայմանագիրը»: Դա ռազմական բազմամիլիարդ տուգանքների (կոնտրիբուցիա) հարցն է, որը պահանջելու է Ադրբեջանը Հայաստանից «30 տարի Ղարաբաղը գրաված պահելու և ավերելու համար»:
Հենց այս միտքն է գրեթե բառացի այսօր ասել Էրդողանը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավում:
Հիշեցնեմ, որ ևս մի նմանատիպ բացահայտում եղավ 2021 թ. ամռանը, երբ Էրդողանն ու իր կինը Շուշի այցելելու ժամանակ հայտարարեցին, որ հայ ռազմագերիներին պետք է վերադարձնել միայն Հայաստանի կողմից նոր զիջումների դիմաց: Մինչ այսօր գերիներին չեն վերադարձրել:
Ինչքան զիջենք, այնքան զիջելու ենք:
Պետք է հեռացնել զիջողներին:
հ.գ. Եվս մեկ դետալ այսօրվա հանդիպումից օկուպացված Արցախում: Ալիևը բացել է նոր սպորտ ակումբ, որի անունը հիշատակում է «Զանգեզուրը»:
Չէ, ակնարկ չէ, ուղիղ սպառնալիք է:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid02m3Zt5PHwEcyvRpjJ1jqhDSV6B2wLsAngnNqMV9UPg56frHAU2YnVSsmRUZqikX98l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել