Էդոյի խոսքերը բացարձակ աբսուրդ են երկու պատճառով. նախ՝ հիմարություն է սեփական խնդիրների արմատական լուծումը կապել բացառապես միջազգային հանրության հետ՝ պատասխանատվությունը բարդելով օտարների վրա, երկրորդ՝ նույն ԱՄՆ-ից ու Եվրոպայից հնչել են բազմաթիվ հայտարարություններ այն մասին, որ Արցախի սուբյեկտայնություն ուղղակի չկա, իսկ արցախցիներն ընդամենն Արբեջանում բնակվող մի շարք էթնոսներից հերթականն են, իսկ առավելագույնը, ինչի մասին կարող է խոսք լինել, արցախցիների մշակութային ինքնության երաշխավորումն է: Այսինքն՝ Արևմուտքը լիովին կիսում է Ալիևի այն կարծիքը, որ արցախցիների հետ հարաբերություններն այդ երկրում պետք է կարգավորվեն ազերիական սահմանադրությամբ. Արևմուտքը արցախցիների անվտանգությունն ու հետագա գոյությունը կախվածության մեջ է դնում Ալիևի բարի կամքից:
Հետևաբար՝ հարց՝ որտեղի՞ց Էդոյին վստահություն առ այն, որ միջազգային հանրությունն օգնելու է արցախցիներին չցեղասպանվել կամ տալու է հստակ երաշխիքներ այն դեպքում, երբ բոլորիս աչքի առաջ է 44-օրյա պատերազմի ընթացքում նույն Արևմուտքի կրավորական կեցվածքը: Եթե Արևմուտքը արցախիցների դարդով ապրող լիներ, ապա ասենք նույն ֆոսֆորի կիրառման փաստով Ադրբեջանին մի թթու խոսք ասած կլինեին, Ալիևի բռնությունների ֆոնին նավթագազային բազմամիլիարդանոց պայմանագրեր չէին կնքի՝ հայերի արյունը ծախելով Իլհամին: Արմուտքին պետք է, որ Արցախից ռուսները դուրս գան, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, ոչ մեկին չի հուզում բացարձակապես:
Ասա՝ Նիկոլին ու Էդոյին հուզո՞ւմ է, որ նրանց հուզի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/883
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



