Գռզոյե՞նք են պատվիրել Էդգար Ղազարյանին

Էդգար Ղազարյանն իր դեմ տեղի ունեցած հարձակման դրդապատաճ է համարել իր քաղաքական գործունեությունը՝ ընդգծելով, որ պարբերաբար ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվների կողմից ստացել է սպառնալիքներ, որոնց, սակայն, լուրջ չի վերաբերվել՝ անտեսելով ու շարունակելով իր ընդդիմադիր գործունեությունը:

Նշենք, որ Ղազարյանին դաժան ծեծի էին ենթարկել իրեն անհայտ երկու հոգի՝ երիտասարդ տարիքի, նրա իսկ տան բակում:

Բռնությունը, ցավոք, վաղուց է բնորոշ դարձել ՔՊ-ական իշխանությանը: Հիմնական հարցը, որ այժմ ծագում է, այն է, թե կոնկրետ ո՞վ է կյանքի կոչել Էդգար Ղազարյանի դեմ իջեցված պատվերը: Առաջինը, ով կարող է անցնել նորմալ մարդու մտքով,Գռզոն է՝ նկատի ունենալով առնվազն ընդդիմության փողոցային շարժման ընթացքում ընդդիմադիրներին ճնշելու գործում հետզհետե Նիկոլի շեֆի վերածվող օլիգարխի թիկնապահների, գլխակերների ներգրավվածության մակարդակը: Նման սև գործերը Նիկոլը սովորոբար վստահում է գռզոյենց՝ յուրովի արժևորելով, ըստ էության, այդ կլանի անցած արյունոտ ճանապարհը:

Իհարկե հարցը գլխավորապես իրավապահների պատասխանատվության տիրույթում է, և հենց նրանք պետք է պարզեն՝ ովքեր են կոնկրետ կատարողները կամ պատվեր իջեցնողները, սակայն հաշվի առնելով «նոր Հայաստանում» առկա բարքերն ու գործի նրբությունը՝ խիստ կասկածելի է թվում իրավապահների կողմից տարվելիք քննության անաչառութան մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել