Վարդանյան Վալոդը, պատասխանելով հարցին, թե հիմա դատական համակարգն անկա՞խ է գործում, դրական պատասխան է տվել ու ակնարկել, որ այն շատ ավելի ազատ է հիմա, քան նախկին իշխանությունների ժամանակ:

Նման պնդում, իհարկե, միայն Վալոդը չէ, որ արել է, բայց այն առավել քան ցինիկ է հնչում հիմա՝ «հեղափոխություն» կոչվածից 4 տարի հետո, երբ վալոդների բագաժը չափից դուրս լիքն է նույն դատական իշխանության դեմ Նիկոլի ու ենթակաների գործած հանցանքներով:

Սկսած ՍԴ-ի դեմ Նիկոլի լկտի հարձակումից մինչև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դրվագ վկայում ու աղաղակում են դատական իշխանության աննախադեպ կաշկանդվածության մասին: Նիկոլն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ամեն օր ու ամեն ժամ խոշտանգել ու բռնաբարել է դատական համակարգը՝ ստիպելով, բռնությամբ պարտադրելով դատավորներին աշխատել միայն իր համար ու բացառապես հանուն ՔՊ-ի քաղաքական շահի: Ավելին՝ դատական համակարգի բարեփոխումներին թե չարեփոխումներին ուղղված ցանկացած քայլ իշխանություններն անում են բացառապես քաղաքական հաշվարկով՝ շատ լավ իմանալով, որ հենց այդ հաշվակի արդյունքում է, որ իրենք կարողանալու են իշխանությունը պահել՝ չունենալով իրական ժողորդական աջակցություն, չունենալով տարրական բարոյականություն:

Նախկինում, իհարկե, երբեք դատական համակարգը չի փայլել իր անաչառությամբ կամ մաքրությամբ, բայց այն, ինչ հիմա է կատարվում, երբեք չի եղել ու չի էլ լիելու, քանի որ երկրորդ Նիկոլ է՛լ չի գտնվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել