Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»: «Մարտի 25-ին երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումներ կանցկացվեն Հայաստանում, իսկ սեպտեմբերին՝ Թուրքիայում: Մեր թիմը կգնա այնտեղ, գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում. դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու»,- հայտարարել է Քըլըչը։

Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչո՞ւ է թուրքերի մտքով անցել խոսել «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, կամ ո՞րն է լինելու նախկին «ֆուտբոլային դիվանագիտության» ու առաջարիվողի միջև տարբերությունը:

Բանն այն է, որ թուրքերը շատ լավ հասկացել են, թե այս անգամ բանակցողներից որ կողմն է հանդես գալու ֆուտվոլի գնդակի դերում. եթե նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանը հանդես էր գհալիս առնվազը դարպասապահի դերում, ապա հիմա՝ նյարդային համակարգ չունեցող գնդակի՝ մի կարգավճակ, որը չափազանց ձեռնտու է թուրքերին: Եթե Նիկոլը Հայաստանը չհասցներ տշվող գնդակի կարգավիճակին, թուրքերն երբեք չէին հոլովի «ֆուտբոլային դիվանագիտություն» բառակապակցությունն այնպես, ինչպես ծպտուն չէին հանում նախքան 2018-ի հեղափոխությունը՝ շատ լավ կռահելով իրենց համար այդ դիվանագիտությունից բխող հետևանքները:

Մյուս կողմից՝ թուրքի խոսքերում նկատելի են նախատանինքի տարրեր. Հայաստանը պետք է մինչև վերջին խազը ստորացվի Ադրբեջանի կողմից՝ կատարելով թշնամու բոլոր նախապայմանները, իսկ ցանկացած կտրուկ շարժում կարող է ի չիք դարձնել Թուրքիայի հետ երկխոսությունը՝ Նիկոլի համար դրանից բխող հետևանքներով:

«Սուձյա», պ…ծ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել