Երևի արդեն հոգնել եք իմ պատին գրեթե ամեն օր կարդալ, որ մենք գործ ունենք ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ ՀՀ իշխանությունների քողի տակ աշխատող էությամբ օկուպացիոն վարչակարգի հետ։
Որ Նիկոլը չի ներկայացնում Հայաստանի ու հայ ազգի շահերը, այլ Թուրքիայի և Ադրբեջանի։
Բայց ես մեղավոր չեմ, որ գրեթե ամեն օր կյանքը դրա ապացույցներն է բերում։
Ամենաթարմը. Arman Tatoyanը բացահայտել է, որ կառավարությունից իրեն ստիպում էին չբարձրաձայնել ՀՀ տարածքի օկուպացիայի մասին, չպատմել ադրբեջանցի օկուպանտների կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների մասին։
Մեջբերում եմ իր գրառումից. «Առաջին անգամ խոսել եմ այն մասին, որ իրականում Կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, այդ թվում՝ անօրինական տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել»:
Երբ հրաժարվել է «լուռ ու գլուխը կախ աշխատել», սկսել են ՄԻՊ գրասենյակի տրանսպորտային միջոցները խլել, որ սահմանափակեն այցերը սահմանամերձ գյուղեր։
Գրառման ու հարցազրույցի հղումները կդնեմ մեկնաբանություններում։
Կարևոր է այս մասին պատմել մարդկանց, որոնք դեռ չեն հասկանում, թե ինչ է կատարվում այսօր երկրում. տնեցիքին, բարեկամներին, հարևաններին և այլն, բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Նիկոլը զուտ ապիկար ու տգետ է, և շատ է ուզում երկրին օգուտ տալ, ուղղակի մոտը չի ստացվում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0FNJjRRFoGxoxGVVp1qBnVxhse4fgRF1ZfwADAuGPgKiyXzYZGcUfAQSX9V4JXyQnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել