Արձագանքելով այն նկատառմանը, որ իշխանությունները իրենց անհաջողություններում դիտավորյալ ու անհիմն կերպով մեղադրում են Ռուսաստանին՝ բորբոքելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ու քարոզչություն, իրենց կողմից կատարվող զիջումները պայմանավորելով ռուսական ճնշումներով, «Նավակ Ճոճողը» հայտարարել է, թե Հայաստանում չկա որևէ բանական, գիտակից մարդ, որը նպատակաուղղված կերպով կարող է տանել հակառուսական քարոզչություն. Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դարավոր բարեկամական կապեր:

Առաջին հայացքից Վիլենը միանգամայն առողջ միտք է արտահատում՝ ցուցադրելով իր «պատմագիտական հարուստ գիտելիքները», բայց իրականությունն այն է, որ հակառուսական քարոզչությունը Հայաստանում հասել է իր պատմական պիկին հենց հեղափոխությունից հետո, ավելին՝ դատելով ասենք նույն արտախորհրդարանական ուժերի ղեկավար կազմից, որոնց հետ Նիկոլը կես ժամը մեկ հանդիպում ու խորհրդակցում է, պատկերն այնքան էլ հուսադրող չէ. ավելի հակառուս կերպարներ, ավելի ռուսատյաց դեմքեր ու արևմտամոլ գործիչներ, քան այդ ուժերի ղեկավարներն են, ոչ միայն Հայաստանում, այլև թերևս ողջ տարածաշրջանում դժվար է պեղել: Այսինքն՝ մի կողմից՝ նիկոլականները, իրենք իրենց խելոքի տեղ դնելով, հայտարարում են հայ-ռուսական բարեկամության ջատագով լինելու մասին, մյուս կողմից՝ տակից քանդում են այդ բարեկամության հիմքերը՝ նախևաաջ այլանդակ հակառուսական քարոզչությանը նպաստելով: Միայն այն, որ ՀՀ իշխանությունների կամ նույն կառավարութան ներսում հսկայական թիվ են կազմում տարբեր տեսակի գրանտակերներն ու արևմտյան եկրներում ղազագրեր ստորագրածները, բացառում է Վիլենի հայտարարությա ճշմարտացիությունը: ՌԴ-ից անկեղծություն ու բարեկամություն պահանջել այն դեպքում, երբ ինքդ էությամբս հակառուսական վեկտորի ներկայացուցիչ ես, մեղմ ասած, տխմարություն է:

Ցավոք, այս ամենի հետևանքով նավակճոճողները չէ, որ տուժում են, այլ շատ հաճախ սահմանին կանգնած մեր զինվորներն են այս ամենի համար սեփական արյամբ վճարում: Փաստն այն է, որ Նիկոլը չկարողացավ ռուսների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որ բանը արնահեղությանը չհասնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել