Սիմոնյան Ալենը հերթական անգամ աչքի է ընկել անբարո ու անպատասխանատու հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ հաստատելով իր մասին բոլորին հայտնի ճշմարտությունները:

Մասնավորապես՝ լրագրողների հետ զրույցում բացի այն, որ 44-օրյա պատերազմում կրած պարտության ողջ մեղքը գցել է բացառապես բանակի վրա, միաժամանակ փնովել է 2016-ի ապրիլյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը՝ զինադադարը հռչակելով որպես ընդամենը շանս՝ տրված Սերժ Սարգսյանին՝ «հողերն առանց պատերազմի հանձնելու»: Միաժամանակ Ալենը, հավատարիմ իր ոճին, պահը բաց չի թողել՝ Նիկոլին մտնելու՝ հայտարարելով. «Փաշինյանը տեսավ, որ բանակցությունները փակուղում է և տարավ այն ուղղությամբ, որով հնարավոր էր, որ լուծում լիներ…»:

Կարիք կա՞, արդյոք, մեկնաբանելու այն հերյուրանքները, որոնք արտաթորել է Ալենը՝ հերթական անգամ սողալով: Իհարկե, նոր բան չի կրկնել, այլ ընդամենը հին ու մաշված թեզերն է նորովի թարմացրել, բայց դա արել է այնպիսի անպատկառ ձևով, որ նույնիսկ եփած հավի ծիծաղն ու զզվանքն է գալիս:

Այնուամենայնիվ մի հարց չտալ չի կարելի: Ո՞ր ուղղությամբ տարավ Նիկոլը բանակցությունները, փակուղուց դուրս բերելո՞ւ: Դուրս բերե՞ց փակուղուց, թե՞ ինքը հայտնվեց այնպիսի փակուղում, որտեղից դեռևս չի կարողանում դուրս պրծնել: Ավելի ճիշտ՝ ինքը, որպես այդպիսին, իհակե, խնդիր չունի փակուղիների հետ, ուղղակի ափսոս,որ երիրն է կորչում: Միակ ուղղությունը, որով տարավ Նիկոլը Հայաստանը, կապիտուլյացիայի ուղղությունն էր, երբ նախաստորագրված փաստաթուղթը նա ուղղակի ճղեց ու լեգիտիմացրեց Իլհամի սանձազերծած պատերազմը՝ դրանից առաջ քանդելով երկիրն ու բանակը, հայկական դիվանագիտության տապանաքարը դնելով:

Ո՞ւր են Շուշին ու Սև լիճը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել