Միացյալ Նահանգները չեն կարող չհարվածել Սիրիային: Չէ՞ ոչ քիմիական զենք գործածելու պատասխանատվության հարց կա: Եթե չհարվածեցին Սիրիային, կնշանակի, որ կա՛մ հանդուրժում են մասսայական ոչնչացման փաստը, կա՛մ զենքը կիրառել են էն մարդիկ, ում արդեն երկու տարի ֆինանսավորում ու աջակցում են ամերիկացիները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը ոչ միայն դե-ֆակտո, այլև «դե-յուրե» կմնա իրանց վրա: Դրա համար հարվածն անխուսափելի է:
Բայց դե... Տղերք, մեկա դե-ֆակտո պատասխանատվությունից չեք կարա խուսափեք: Էլ ի՞նչ եք ձևեր թափում: Գնացեք ձեր Արիզոնայի անապատներում մի բան գմփցրեք, CNN-ով ցույց տվեք ու ձեր դյուրահավատ հասարակության առաջ «արդարացեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել